
Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։