Չնայած պետության ներսում առկա աղետալի վիճակին, իշխանությունները չեն խորշում տոնակատարություններ կազմակերպել: Բազմաթիվ զոհերի, անհետ կորածների և նրանց ծնողների ու հարազատների վշտի ֆոնին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հունիսի 1-ին շքեղ տոնակատարություն և համերգ էր կազմակերպել:
Հունիսի 1-ի տոնակատարության ամբողջ իմաստն այն է, որպեսզի իշխանությունները համոզեն հանրությանը, որ ոչինչ տեղի չի ունեցել: Այդ օրը կազմակերպված համերգի դեմ հանդես եկան վերջին պատերազմում զոհված տղաների ծնողներ, ովքեր պահանջում էին, որպեսզի իրենց վիշտը հարգվի: Միջոցառումներին ներկա էր նաև Աննա Հակոբյանը իր մեկ տասնյակի հասնող թիկնապահների ուղեկցությամբ
Ըստ առկա տեղեկությունների հունիսի մեկի տոնակատարությունը կազմակերպելու համար, ծախսվել է 31 500 դոլար (Աղբյուրը այստեղ): Այսքան է արժեցել սգի ժամանակ կազմակերպված տոնակատարությունը:
Այս նյութում ուղղումներն արված են ելնելով Փաստերի ստուգման ծրագրի կողմից պատրաստված Մանիպուլյացիա․ Աննա Հակոբյանի մեկ լուսանկարը 170 մլն դրամ է արժեցել հոդվածի: