ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։
Այդ մասին հայտնում են կառավարության կայքից։
Նկատենք, որ Ժաննա Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է։



