Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 9-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներին:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ վերոնշյալ հանձնաժողովի անդամները Հայաստաում են հանձնաժողովի արտագնա նիստի անցկացման կապակցությամբ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը:
Քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները:



