ԵՄ-ն Մերձավոր Արևելքում թռիչքների վտանգի մասի...

Եվրամիության ավիացիոն կարգավորողը՝ EASA-ն, Մերձավոր Արևելքի շրջանում քաղաքացիական ավիացիայի համար թռիչքների վտանգի մասին նախազգուշացումը երկարաձգել է մինչև ապրիլի 24-ը։ Այս մասին կարգավորող մարմնից հայտնել են «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

Նշվել է, որ դա կապված է տարածաշրջանում առկա անկայուն իրադրության հետ։

«Այս որոշումն արտացոլում է իրադրության շարունակական անկայունությունը, ներառյալ հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդագրությունները։ Ռեժիմի երկարաձգումը մեզ թույլ կտա ուշադիր հետևել իրադարձությունների զարգացումներին և գնահատել սպառնալիքների ու ռիսկերի էվոլյուցիան», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ թռիչքների գոտիների համար բոլոր ռիսկերն ու վտանգները պահպանվում են, փոփոխություններ չկան։