Պետք է վարքագիծ մշակվի, որ կարողանանք խուսափե...

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին, հայտնեց, որ փրկարարը ժամանակին հասել է դեպքի վայր, ոչ մի րոպե ուշացում չի եղել, կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե անց տեղում են եղել.

«Բայց, ցավոք, չեն կարողացել... հրդեհը շատ արագ է արել իր գործը։ Ինչ վերաբերում է վարկածներին, ապա դրանք ընդամենը վարկածներ են, պատճառները չեմ կարող ասել, ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում», - ասաց նախարարը։

Նախարարը նշեց` հնարաավոր է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան դիմացից խփել է «Գազելին», որից հետո հետևից եկող ВАЗ 2106 մակնիշի մեքենան այն կողմից է հարվածել, ինչի հետևանքով էլ գազի արտահոսք է եղել և բռնկում տեղի ունեցել։

Մի քանի անգամ ասել են, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված կլինեն կրակմարիչներով, որը պետք էր օգտագործել հենց առաջին պահին։ Խնդիր կա նաև, թե ինչ վառելիք օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները. երևի ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ, այլ՝ դիզել։ Դիզելն այդպիսի բռնկում չէր առաջացնի», - ասաց նախարարը` ավելացնելով, որ պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի կարողանանք խուսափել այսպիսի դժբախտ դեպքերից: