
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում նիստին, որովհետև գտնվում է հիվանդանոցում։
Դատավորը կողմերին հարցրեց՝ ինքնաբացարկի միջնորդություն դատավորին հայտնո՞ւմ են, մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեց։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը նշեց, որ նախքան իրենց դիրքորոշումը հայտնելը պետք է դատավորի հետ մի քանի հանգամանք պարզեն՝ կապված նրա կապերի հետ որոշ շահագրգիռ անձանց հետ։ Ըստ նրա՝ այդ ընթացքում պետք է դատական նիստը շարունակվի փակ ռեժիմով: