
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«2019 թվականի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո շարունակում եմ մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանի մասնակցությամբ բաց կոնֆլիկտի խնդրով։ Ես կիսում եմ այս հարցով ԵԽԽՎ զեկուցողների մտահոգությունները։
Կցանկանայի հիշեցնել առաջարկությունների մասին, որոնք ընդգրկված են 2019-ի հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի արտահայտած կարծիքում, որ ՍԴ-ում վաղ կենսաթոշակի անցման ցանկացած սխեմա պետք է մնա իսկապես կամավորական, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պետք է մշակվեն այնպես, որպեսզի չազդեն սպասվող դատական գործերի քննության ելքի վրա։
Հրապարակային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափորոշիչներին և չեն նպաստի իրադրության դեէսկալացիային։
Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև։
Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն և մեղմել այս անհանգստացնող իրադրությունը՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար»։