
«Հրապարակ» թերթը գրել է․
Մի կողմից իշխանության ներկայացուցիչները պատերազմում են ընդդիմադիրների, եկեղեցու եւ բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են իրենց վարած քաղաքական կուրսին, մյուս կողմից՝ լուրեր են հասնում, որ ներթիմային գզվռտոցն իր պիկին է հասել:
Բայց պատճառը ոչ թե իրավական բեսպրեդելն է, եկեղեցու դեմ արշավն ու վարչապետի հայհոյախառն ստատուսները, այլ սեպտեմբերին սպասվող ՔՊ համաժողովը եւ նոր վարչության ընտրությունները, ավելի հեռահար՝ նաեւ 2026 թվականի ընտրություններից հետո իշխանական պաշտոնների վերաբաշխման հարցը։
Այս ֆոնին ուժեղ մրցակցություն է ԱԺ նախագահի պաշտոնի համար` թիմում հավակնորդների պակաս չկա: Հակաքարոզչություն է գնում նաեւ Տիգրան Ավինյանի դեմ` սրա հովանավորը Փաշինյանն է, ով իր սպասարկուների միջոցով փորձում է նրան դուրս թողնել վարչության կազմից, ինչը դժվար թե ստացվի: Չուզողների հոծ բանակ ունի նաեւ Սուրեն Պապիկյանը, որն իր գեղջկական կերպարով նվազ անտիռեյտինգ ունի, բայց որին Փաշինյանը ստվերում է պահում, որ իր գահի հավակնորդ չդառնա։ Այս համատեքստում ՔՊ-ականները չեն բացառում, որ առաջիկայում որոշ կարկառուն իշխանականների մասին դաշտ նետվեն վարկաբեկիչ տեղեկություններ, իրենց անբարո անձնական կյանքի, չարաշահումների, կոռուպցիոն գործարքների մասին, ինչի պակաս ոչ մեկի դեպքում չկա։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։