Մնում եմ այն կարծիքին, որ ընդդիմադիր գործիչնե...

Ես մնում եմ այն կարծիքին, որ ընդդիմադիր գործիչներն ուշ թե շուտ կմիավորվեն, դրա համար զերծ եմ մնում այլ կարծիք հայտնելուց. Կարծում եմ, որ միակ ճանապարհն իմպիչմենտի գործընթացին միանալն է՝ օրենքով նախատեսված կերպով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 4–ին, «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» հավաքի ժամանակ ասաց Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Կարծում եմ, որ սա աջակցության երթ է և շատ կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան, որ որևէ քաղբանտարկյալ այս ճանապարհի ընթացքում միայնակ չէ և ժողովրդի կողմից ունի աջակցություն։ Մենք Սամվել Կարապետյանին ցանկանում ենք օր առաջ ազատում»,-ասաց Համբարձումյանը։

Անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացին՝ Դավիթ Համբարձումյանն ասաց, թե դա ոչ մի լավ բանի չտանող գործընթաց է. «Հետևանքները, բնականաբար, լավը չեն լինելու։ Դրանով ոչնչացվում է ՀՀ բիզնես միջավայրը»։

Նշենք, որ Երեւանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է  մեկնարկել՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթի մասնակիցները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա գրված է, «Ազատություն Սամվել Կարապետյանին»։

Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։