Խայտառակեց դատախազի պաշտոնը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց` խորհրդարանի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացնելիս:

Նա որեւէ հիմնավոր բացատրություն չտվեց, թե ինչու է Սեյրան Օհանյանի առանձնատան մասով մեղադրանք առաջադրվում այդ շրջանում նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին, ում մեղադրում են, որ դառնալով բնապահպանության նախարար Սեւանի ափին մոտ  հազար ապօրինի կառույցների հարցով դիմել է պատկան մարմիններին, որ օրինականացնեն, որպեսզի պետության բյուջե գումար մտնի գույքահարկերից: Պարզվում է՝ դրանց մեջ է եղել նաեւ Սեյրան Օհանյանի համար կառուցվող առանձնատունը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։