Պետդումա կներկայացվի օրինագիծ, որն առաջարկում...

ՌԴ Պետդումայի պատգամավորները խորհրդարանի պալատ կներկայացնեն միջխմբակցային օրինագիծ, որն առաջարկում է վճարովի կրթություն ներդնել օտարերկրացիների համար ռուսական դպրոցներում և տեխնիկական ուսումնարաններում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նախագծի հեղինակներն են «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը, ինչպես նաև այլ պատգամավորներ։

ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում Միրոնովը նշել է, որ ներկայումս ռուսական դպրոցներում սովորում է մոտ 182,00 անչափահաս օտարերկրացի, ինչը ստեղծում է աշակերտների համար տեղերի սուր պակաս, կտրուկ մեծացնում է ուսուցիչների, ինչպես նաև բյուջետային համակարգի աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Բցաի այդ, միգրանտ երեխաների ռուսաց լեզվի վատ իմացությունը զգալիորեն բարդացնում է կրթական գործընթացը և կրթական աշխատանքը։

«Իրավիճակը չվատթարացնելու համար թող միգրանտները պայմանագիր կնքեն կրթական հաստատության հետ և վճարեն՝ դա կանեն կամ իրենք, կամ գործատուն», - նշել է Միրոնովը։

ՌԴ Կրթության նախարարությունը նախկինում արձագանքել էր պատգամավորական նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ այս օրինագիծը հակասում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը։