ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը մեկնաբանել է Վաշինգտոնի և Բաքվի միջև բարձր մակարդակով շփումները շարունակելու հնարավորությունը՝ չապահովելով Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը։
«Սա երկար գործընթաց է, և այն պահանջում է մեզանից մշտապես ներգրավված լինել, և ես կակնկալեի, որ և՛ քարտուղարը (Էնթոնի Բլինկեն), և՛ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը և մյուսները կշարունակեն կենտրոնանալ դրա վրա», - ասաց նա ճեպազրույցում: