Պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մ...

2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ դրա արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝

1. Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողներրի աշխատավարձը։

2. Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը։

3. 2020թ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։

4. Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 303 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար։

5. Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։

6. 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար։