
Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ ոստիկանների վայրագ գործողությունների առնչությամբ այսօր հայտարարություններով են հանդես եկել Նիկոլ Փաշինյանը և պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի) բակում ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ «Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք»:
«Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»,- ասել էր նա։
Փաշինյանը նշել էր, որ ոստիկանությունը փորձել է պարզել, թե Վեհափառի մուտքը պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտե՞լն է, թե՞ ոչ։