![Պեսկովն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակումն...](/imgs/posts/medium/2025/02/2aeb7d4.jpeg)
Ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատ արձակումն ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստանցու դիմաց, ինչպես ցանկացած նման համաձայնություն, չի կարող լինել բեկումնային, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ դա որոշակի քայլ է՝ ուղղված Մոսկվայի և Վաշինգտոնի միջև փոխադարձ վստահության բարձրացմանը, որը գտնվում է ամենացածր մակարդակում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նաև հայտնել է, որ Ֆոգելն ազատ է արձակվել ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստացու դիմաց, որը հայրենիք կվերադառնա առաջիկա օրերին։ Նրա անունն առայժմ չի հրապարակվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ֆոգելի ազատ արձակումը կարող է «մեծ ու կարևոր դեր խաղալ» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործում։