Պեսկովի որդին հրաժարվել է մասնակցել մոբիլիզաց...

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել որդու՝ Նիկոլայի՝ զինկոմիսարիատ ներկայանալուց հրաժարվելը։ Ավելի վաղ տարածվել է Նավալնիի թիմակիցը զինկոմի անունից զանգել է Պեսկովի որդուն։

Պեսկովն ասել է, որ տեղյակ է զրույցից, սակայն գիտի, որ դրա ամբողջական տեքստը չեն հրապարակել, հաղորդում է Gazeta.ru-ն։

«Առավոտյան ժամը 10-ին, բնականաբար, չեմ գա։ Եթե գիտեք, ես պարոն Պեսկովն եմ, դուք պետք է հասկանաք, թե դա ինչքան ճիշտ չէ, որ այնտեղ գտնվեմ։ Կարճ ասած, դա կլուծեմ այլ մակարդակում»,-ասել էր Պեսկովի որդին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիր  էր ստորագրել։