Պեսկով. Ռուս բժիշկներն այցելել են Փաշինյանին...

Ռուս բժիշկներն այցելել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նախքան նրանց ժամանումը Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ընդ որում, Պեսկովը չի նշել բժիշկների այցի նպատակը՝ ասելով, որ ինքն արձակուրդում է մինչեւ հունվարի 16-ը:

Այս տարվա հունվարի սկզբին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Փաշինյանը ինքնամեկուսացման մեջ է երկրում «համաճարակաբանական իրավիճակի պատճառով»:

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները կայացել են հունվարի 11-ին Մոսկվայում Պուտինի նախաձեռնությամբ: