ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը, նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր դիրքորոշումը հայտնի է։ Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում Ուկրաինայի նախագահին անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ կտրամադրվեն: «Զելենսկին շատ լավ գիտի, թե ինչ որոշումներ է անհրաժեշտ ընդունել»,- հավելել է Կրեմլի խոսնակը։



