«Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները մեզ համար՝ «Հայաստան» դաշինքի համար, միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։
Մեր համոզմունքն այն է, որ մինչև մեր հայրենակիցները կարողանան իրացնել վերադարձի իրենց իրավունքը, որը արցախահայերի անքակտելի իրավունքն է և որևէ կերպ չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճ հրահրող գործոն, նրանք Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրեն արժանապատիվ, հնարավորինս կոմպակտ, իսկ մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները պետք է պատշաճ կերպով հարգվեն և բավարարվեն»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



