Պենտագոնի ղեկավարը կայցելի Շվեդիա և Գերմանիա

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Շվեդիա և Գերմանիա, որտեղ տեղի կունենա Ուկրաինային ռազմական օգնության դոնոր երկրների հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով՝ Պենտագոնին:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Շվեդիա և Գերմանիա, որպեսզի հանդիպի իր գործընկերներին և անցկացնի Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ: