Պեմզաշենում սպանությունների գործով կասկածյալն...

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատավոր Տիգրան Ոսկանյանը բավարարել է Պեմզաշենի սպանությունների գործով կասկածյալ Վրույր Բարսեղյանին կալանավորելու միջնորդությունը:

«Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին դատարանը քննում է գործով մյուս կասկածյալին՝ Արկադի Բարսեղյանին կալանավորելու միջնորդությունը: