ՊԵԿ նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյանե...

Երեկ, Նիկոլ Փաշինյանը գործի դնելով պետական ամբողջ ապարատը, կարողացավ հազիվ չորս-հինգ հազար մարդ հավաքել հրապարակում։ Իրավիճակն այնքան անհուսալի է եղել, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն են ստիպված եղել գնալ հանրահավքի, որպես «ժողովուրդ»։

Ամենաակտիվը եղել է ՊԵԿ-ը։ Այս կառույցից մեզ հաջողվեց նկատել երեք բարձրաստիճան պաշտոնյաի՝ 1–ինը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյան է, 2-ը ՀՀ ՊԵԿ ՆԵրքին անվտանգության պետ Երջանիկ Հակոբյան, 3-ը ՀՀ ՊԵԿ ՆԱՎ պետի տեղակալ Վարդան Սարգսյան:

Հիշեցնենք, որ ՊԵԿ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ամենաշատ պարգևավճարներ բաժանող կառույցն է։ Այս կառույցում տարեկանա  տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարներ են բաժանվում։

ՊԵԿ նախագահն ու մյուս պաշտոնյաները, ըստ էության եկել էին իրենց բարձր աշխատավարձերը պաշտպանելու։ Եվ սա այն ֆոնին, երբ կառավարության ղեկավարի մեղքով 5000-ից ավել հայ զինվոր է զոհվել։ ՊԵԿ պաշտոնյաները և մյուս բոլոր պետական պաշտոնյաներն իրականում եկել էին հայ զինվորի արյամբ ներկված իրենց աշխատավարձերի համար «դոշ տալու»։ Վստահաբար մեր երկիրը այլ կարգավիճակում կլիներ, եթե կենսաբանորեն տղամարդ այս քաղաքացիները նման «կյանքի ու մահվան» պայքար մղեյին հանուն Հայաստանի։ 

ՊԵԿ նախագահը և իր նմանները պետք է մի բան լավ հասկանան, որ Փաշինյանը ամեն դեպքում հեռացող է, իսկ իրենց այս լուսանկարները և աշխատավարձի համար իրենց մղած պայքարը մնալու է պատմության մեջ։ Նրանց թոռներն էլ իմանալու են այս մասին ու դժվար թե հպարտանան իրենց պապերի ապրած կյանքով, գուցե նաև փոխեն իրենց ազգանունները։