ՊԵԿ նախագահն անդրադարձավ Բագրատաշենում տեղի ո...

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ավտոմաքսատան տեղափոխմանը Գյումրի՝ ասաց, որ այն արտաքին տնտեսական սպասարկման գործառույթի մեծ կենտրոն է լինելու։

Խոսելով Բագրատաշենում ծեծի  և ինքնավնասման դեպքերին՝ նշեց, որ մաքսատան աշխատակիցների օրինական պահանջին հետևել է ինքնավնասման միջոցով ընդդիմանալու փորձ։

«Մեր մաքսային ծառայողները նրան տարել են Նոյեմբերյանի հիվանդանոց բուժօգնություն է ստացել։ Անձը վերադարձել է, ամբողջ ծավալով մաքսայինի ձևակերպումը կատարել են, իր բեռը վերցրել և գնացել է»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը։

Նա նշեց, որ  դա կարող էր տվյալ անձի հոգեվիճակից բխող գործողություն լիներ, ինչպես նաև չբացառեց շոու լինելու հանգամանքը։

Ծեծի դեպքի մասին Անանյանը մանրամասներ չնշեց, քանի որ քննություն է ընթանում և իր իսկ խոսքով՝ չցանկանալով որևէ կերպ ազդել քննության վրա, զերծ մնաց մանրամասներ հայտնելուց։

«Մենք հաղորդագրություն ենք տարածել, կուզեմ դրանով սահմանափակվենք։ Մեր ծառայողները գործել են օրենքի շրջանակներում։ Ե՛վ կան ականատեսներ, և՛ կան տեսաձայնագրություններ, որոնք քննության ընթացքում կներկայացվեն, կուսումնասիրվեն և համապատասխան ուսումնասիրություններ կարվեն»,- ընդգծեց նա։