ՊԵԿ-ի հսկողական աշխատանքների արդյունքներով 50...

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թ. ապրիլ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 

2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 24․2 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների  լուսանկարները՝ այստեղ: