Պաղեստինը պետություններին կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նվիրված կլինի Երուսաղեմում եւ ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակին, աջակցել միջազգային իրավունքին եւ երկու պետությունների բանաձեւին: Այս մասին երկուշաբթի օրը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:
«ՄԱԿ-ում այսօր նիստ կլինի Պաղեստինի եւ Երուսաղեմի հարցը քննարկելու համար: Եկեք տեսնենք, թե սրանից ինչ դուրս կգա, բայց, ինչպես ես ասում էի, մենք չենք ուզում, որ ամբողջ աշխարհը պաշտպանի պաղեստինցիներին, մենք ուզում ենք, որ այս բոլոր երկրները հանդես գան ի պաշտպանություն միջազգային իրավունքի՝ երկու պետությունների վերաբերյալ բանաձեւի: Միասին խաղաղ ապրելու համար այս իրավիճակի միջազգային վերահսկողություն է անհրաժեշտ»,- ասել է նա: