Պաղեստինից 15 տարի կպահանջվի նորմալ կյանքի վե...

Պատերազմից հետո Պաղեստինից կպահանջվի 15 տարի նորմալ կյանքի վերադառնալու համար։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Պաղեստինի ազգային էկոնոմիկայի նախարար Մուհամեդ ալ Ամուրը։ Նա ելույթ է ունեցել Արաբական լիգայի տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի նիստում, որը տեղի է ունենում Համաարաբական կազմակերպության 34-րդ գագաթնաժողովին ընդառաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«(Իսրայելի հետ) պատերազմի ավարտից հետո մեզանից 15 տարի կպահանջվի նորմալ կյանքի վերադառնալու համար: Չնայած ներկա իրավիճակին, պաղեստինցիները տոկունություն են ցուցաբերում, մեր ժողովուրդը չի պարտվի, ինչքան էլ տևի օկուպացիան: Գազան ենթարկվում է ցեղասպանության: Իսրայելը թույլ չի տալիս մարդասիրական օգնությամբ բեռնված հազարավոր բեռնատարների մուտքը Գազայի հատված: Իսկ աշխարհը լուռ հետևում է Գազայի կոտորածին», - ընդգծել է ալ-Ամուրը։ 

Նա հավելել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափին ավելի քան 1,000 իսրայելական անցակետ կա, ինչը քայքայում է Գազայի տնտեսությունը: Նախարարի խոսքով՝ Հորդանան գետի Արևմտյան ափին և  Գազայի հատվածում գործազրկության մակարդակը հասնում է 51 տոկոսի։

2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված մարդասիրական օգնություն չի մտնում, Իսրայելի որոշմամբ բոլոր անցակետերը փակ են մնում։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները հատվածում։