Պաղեստինի խնդիրն այլևս չի կարող հետաձգվել․ Լա...

Պաղեստինի խնդիրն այլևս չի կարող հետաձգվել, Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կարող է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանում իրավիճակի բարելավման գործում, երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Պաղեստինի խնդիրն այլևս չի կարող հետաձգվել, և ՄԱԿ-ի որոշումները պետք է կատարվեն»,- ասել է Լավրովը Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ այստեղ Արաբական պետությունների լիգան կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային իրավիճակի համապարփակ բարելավման գործում՝ խրախուսելով այդ գործընթացները և խթանելով գործնական քայլեր պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ»,- հավելել է ռուս նախարարը։