Պատվաստումները պետք է լինել յուրաքանչյուրի գի...

ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց  մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա էին անում՝ հանդիպում խնդրելու  առողջապահության նախարարի հետ: Հարցադրումները կապված են պարտադիր պատվաստման, ամսական 2 անգամ վճարովի ՊՇՌ թեստավորման և դրա հետևանքով մարդկանց ապօրինի և անհիմն աշխատանքից ազատելու հետ։ Քաղաքացիները պնդեցին, որ այսօր՝ նախարարի հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ, որոշ ընկերություններ նաև բիզնես նպատակներով, ՊՇՌ թեստավորման արժեքը նվազեցրել են։

«Մեր բողոքի ակցիան կապված է մի շարք ապօրինությունների հետ, որոնք տիրում են նախարարության շենքում, որոնցից մեկը մարդկանց պարտադրանքի ենթարկելն է՝ պատվաստվել, կամ թեստավորվել, որն աբսուրդ է»,-նշեց ակցիայի նախաձեռնողներից Էմիլ Մարկոսյանը.

Մանրամասները՝ տեսանյութում: