Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերո...

Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Նիոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել՝ նշելով , որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Այդ գրառմանը պատասխանել են մի շարք քաղաքական գործիչներ: