Անձամբ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք եւ պատմական հնարավորութուն ունենք կնքենք խաղաղության պայմանագիր, եւ ուզում եմ ասեմ, որ մեր համար առաջնային է այս ճանապարհների բացում եւ Հայաստանը բաց է տրամադրել ճանապարհ եւ նույնիսկ երկաթուղի: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Շատ կուզենանք , որ Գրանադայում քայլ անենք առաջ, պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը ոչ մեկին ձեռք չի տալիս»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ Շառլ Միշելի մասնակցությամբ հունիսի 15-ին արձանագրվել է, որ երկրները միմյանց տարածքային ամբողջականությունն են ճանաչել, գործընթացները տեղի են ունեալու Ալմա-Աթայի համաձայնության հիման վրա եւ կոմունիկացիաների բացումը տեցի է ունենալ երկրների սուվերենության պահպանման հիման վրա, ինչը հիմք կարող է հանդիսանալ համաձայնության հասնելու համար: