«Պատիվ ունեմ»-ն ուժային կառույցների կողմից սպ...

«Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական շտաբում արդեն երկրորդ օրն է՝ ահազանգեր են ստացվում, որ իշխանությունը, զգալով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով՝  ազդելու ընտրությունների արդյուքնների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն: «Վաղ առավոտից Երևանի մի շարք վարչական շրջաններում ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբների պետերին ու խուզարկություններ իրականացնում՝ առանց որևէ հիմքի: Ոստիկանական տարբեր բաժանմունքներ հրավիրում են տարբեր ազդեցիկ մարդկանց և իրենց հետ, ոստիկանության ձևակերպմամբ, պրոֆիլակտիկ զրույցներ տանում՝ «խելոք պահիր, մեկա մենք կրելու ենք ու հետո դու քո հալը կտեսնես, քարոզչությամբ մի զբաղվիր»: Գլխավոր դատախազությունը հրահանգ է իջեցրել իր ստորաբաժանումներին, և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայքների, մարզերի ղեկավար անձնակազմեր, որոնց հետ նույնպես հետևյալ սպառանալիքներով զրույցն է տարվում՝ «եթե խելոք չպահես, գիտե՝ մեզ համար 5 րոպեի հարց է քեզ վրա քրեական գործ սարքելը», — պատմեց Աշոտյանը: