«Արդեն տևական ժամանակ է՝ ՀԿ-ների և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած անձանց հետ քննարկվում էի ճանապարհային անվտանհգության ոլորտում սպասվող բարեփոխումների մասին օրենքի նախագիծը, հանդիպում ունեցանք վարչապետի հետ, որը անցավ քաղաքական անկաշկանդ մթնլորտում: Վարչապետի կողմից որոշվեց աշխատանքնային խումբ ստեղծել, նաև նրա կողմից ներկայացվեց բաերփոխումների ծրագիրը, որը առաջարկվեց ԱԺ-ի և Կառավարության կողմից,- այս մասիմ այսօր տեղի ունեցած հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Պատգամավորը հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության կողմից ուղորկվել է խորհրդարան, իրենք դե յուրե աշխատում են, սակայն քանի որ արձակուրդում են, չեն կարող համապատասխան գործընթացը իրկանացնել:
«Կարծում եմ՝ սեպտեմբերին առաջին ընթերցմանմբ այն կընդունենք: Նաև վարչապետի կողմից առաջարկ եղավ, որ հնարվոր է արտահերթ նիստ գումարենք և 24 ժամյա ռեժիմով այն ընդունեք»,- հայտնեց նա:
Պատգամավորը նաև մի փոքր վիճակագրությւոն ներկայացրեց.
«Ցավով եմ նշում, բայց ՃՏՊ-ներից մենք տարեկան 250-300 զոհ ենք ունենում, երբենմն՝ ավել, մինչդեռ Հայաստանում կան գյուղեր, որտեղ 150-200 մարդ է ապրում: Փաստացի մենք ամեն տարի ճանապարհների վրա կորցնում ենք մեկ գյուղի բնակչություն»:



