Պաշտպանության նախարարը տարեվերջյան հանդիպում...

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի խումբ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման մասնակիցներին նախարար Պապիկյանը համառոտ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ԶԼՄ մի խումբ ներկայացուցիչների հանձնել են խորհրդանշական նվերներ։