Պաշտպանության նախարարի խոսքով՝ ԶՈՒ սպայական կ...

Հայաստանի Հանրապետության պաշծտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 26-ին անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։

Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, դիտարկելով քննական գործընթացը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։