«Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախահագ Ռոբերտ Քոչարյանի գործին: Նրա դիտարկմամբ՝ միտումն ակնհայտ է, և ինքը պնդելու է, որ դատարանն անդրադառնա այդ հարցին: Ինչ նպատակով է դա արվում, դատախազը չի մեկնաբանել:
Դատախազն անդրադարձել է նաև վերջինիս արած հայտարարություններին այն մասին, թե ամեն մեկը պատասխան է տալու իր արածի համար: Այս արատահայտությունը դատարանի վրա որպես բարոյահոգեբանական ճնշում չի դիտարկում: Արթուր Դավթյանը հայտարարում է՝ թեև պաշտպանական կողմն այդպես է գործում դատարանի վրա ճնշում գործադրելու համար, բայց նպատակը չի իրագործվում:



