Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը:
[որհրդարանի նիստում նախագծերի փաթեթը զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
«Առաջարկվում է ձևավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով: Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով: Վայոց ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով և ձևավորել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք»,- ասաց Ավետիսյանը:
Առնակ Ավետիսյանը նշեց, որ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 նոր համայնք:
«Խոշորացման այդ փուլի արդյունքում Հայաստանում կլինի 64 համայնք: Չխոշորացված կմնան Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք»,- նշեց նախարարի տեղակալը:
Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում այդ համայնքներում նախատեսվում է ավագանու ընտրություններն անցկացնել 2026 թվականի աշնանը:



