Ընդունել եմ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ գոհունակությամբ ընդգծել եմ Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում:
Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ու դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների մասին»,-գրել է նա։



