Ես չգիտեմ՝ ինքն ինչու չեկավ, բայց ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, եթե հրավեր լինի, այցելել Ադրբեջան: Եվ իմ գործընկերոջն էլ հրավիրում եմ Երևան:
Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահը հայտարարված խաղաղության պայմաններում չեկավ Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մինչդեռ վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է, թե հույս ունի, որ երկու տարի հետո կկարողանա մասնակցել Բաքվում նախատեսված գագաթնաժողովին:



