Հայրենական մեծ պատերազմի մասնակցի դստերը շնոր...

Արցախից բռնի տեղահանված, Հայրենական մեծ պատերազմի մասնակցի դուստր Ծովիզար Հարությունյանը ստացել է ռուսական անձնագիր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն։

«Կնոջը բաժին են հասել բազմաթիվ փորձություններ՝ պատերազմական ցնցումներ, հարկադիր տեղահանություններ։ Մինչև 1988 թվականը նրա ընտանիքը բնակվում էր Բաքվում, սակայն հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո ստիպված է եղել տեղափոխվել պատմական հայրենիք՝ Հայաստան։ Սակայն այդ երկրների միջև հարաբերությունների սրման և ռազմական գործողությունների հետևանքով 2023 թվականին Հարությունյանների ընտանիքը արտագաղթել է Ռուսաստան։

Այս տարվա փետրվարին Ցովիզար Վասակովնան դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար։ Վորոնեժի մարզի ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով վարչության և Վորոնեժ քաղաքի ոստիկանության №7 բաժնի աշխատակիցները կարճ ժամկետներում իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի Հաղթանակի օրվան ընդառաջ նա ստանա սպասված փաստաթուղթը։

Ծովիզար Հարությունյանի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելով՝ նա իրականացրել է իր հոր երազանքը, որը խորապես ցավ էր ապրում Խորհրդային Միության փլուզման պատճառով, և որի ազատությունն ու անկախությունը նա պաշտպանել էր մարտի դաշտում։

Ներկայում Ծովիզար Հարությունյանը դստեր ընտանիքի հետ բնակվում է Վորոնեժում։ Նրա ընտանիքի բոլոր անդամներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն»։