«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է.
«Кремль о возможности подключения Турции к урегулированию в Карабахе: участие третьих стран зависит от согласия Баку и Еревана, сообщает РИА Новости»:
Մի քանի օր առաջ նշել էի, որ Հայաստանը պետք է փակի Թուրքիայի բանակցություններին մասնակից դառնալու բոլոր դռները:
Ադրբեջանն ու Թուրքիան ճնշում են բանեցնում Ռուսաստանի վրա՝ Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին ներգրավվելու նպատակով:
Պաշտոնական Երևանը պետք է անապաղ հայտարարի, որ Թուրքիայի հետ չի պատրաստվում ուղիղ բանակցել և մերժում է Թուրքիայի միջնորդ դառնալու բոլոր նկրտումները:



