Փաշինյանը, Յոթ Վերք եկեղեցում հանդիպելով Սրբա...

Hraparak.am-ի տեղեկություններով` այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում, այցելել է Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվում: Մեր աղբյուրներն ասացին, որ վարչապետը հանդիպելով  Սրբազանի՝ ոչ այնքան բարեհամբույր  հյուրընկալությանը, դուրս է եկել եկեղեցուց, հեռացել անխոս, ըստ տեղեկությունների՝ նա  գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:


Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ կփորձենք զրուցել քիչ ուշ՝ պատարագից հետո։