Նման քննարկումներ չկան․ Ռուբինյանը՝ TRIPP նախ...

TRIPP նախագծում ռուսական կողմի հնարավոր ներգրավվածության շուրջ քննարկումներ չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Նման քննարկումներ չկան»,-նշել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտնել էր, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել հայկական կողմի հետ TRIPP-ի պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։