Դեկտեմբերի 15-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 26-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի ապրիլի 17-ից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության Քիշնևի Ինտերպոլի կողմից երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և Դատախազությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



