Պարույր Սևակի արձանը կհեռացվի դպրոցի բակից

Պարույր Սևակի տուն-թանգարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։

Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»։