Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն էր: Տեր-Պետրոսյանը դարձավ 75 տարեկան։
ՀՀ առաջին նախագահին շնորհավորեցին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Թվում էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քաղաքական կոռեկտություն կցուցաբերի և կշնորհավորի պետության առաջին ղեկավարին։
Բոլորի համար հասկանալի է, երբ Փաշինյանը չի շնորհավորում իր անձնական թշնամիներին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Բայց այլ է հարցը Տեր-Պետրոսյանի դեպքում։ Նա Փաշինյանի քաղաքական կնքահայրն է։ Նա է մեծ քաղաքականություն բերել Նիկոլ Փաշինյանին և այն էլ ձեռքը բռնած։
Փաշինյանն ըստ էության վախենում է հասարակության աչքում նույնականացվել Տեր-Պետրոսյանի հետ։ Փաշինյանն ըստ էության փորձում է դուրս գալ Տեր-Պետրոսյանի ստվերից։ Ըստ ամենայնի պատահական չէր նաև իր խոսնակի հեռացումն աշխատանքից՝ Տեր—Պետրոսյանի ծննդյան նախoրյակին։ Սա կարելի է համարել փաշինյանավարի նվեր։



