ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 3 օրով գործուղվում է Բրյուսել։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2025 թվականի դեկտեմբերի 2-4-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «Եվրոգեոգրաֆիքս» ասոցիացիայի կառավարման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
- Սուրեն Թովմասյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:



