
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ:
Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:
Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին:
Քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր:
Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգերին»: