Հանրությունը շարունակում է ակտիվորեն քննարկել Նիկոլ Փաշինյանի խայտառակ այցը Սյունիքի մարզ: Քննարկումները շարունակվում են, բայց այդպես էլ անհայտ մնաց, թե ինչու՞ էր Փաշինյանը գնացել Սյունիք: Անպատասխան այս հարցը առավել առեղծվածային է դառնում, երբ այն դիտարկում ենք նույն ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի Սյունիքում գտնվելու հանգամանքը: Տպավորություն է, որ կուլիսային գործընթացներ են գնում, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ:
Հետաքրքիր է նաև նկատել, որ ապրիլի 21-ին նախատեսված է եղել Նիկոլ Փաշինյանի այցը Կոտայքի մարզ: Մարզային իշխանությունները երկար պատրաստություն էին տեսել՝ գտել էին փողի դիմաց ծափահարողների, աղուհացով դիմավորողների և Փաշինյանի ոտերը լվացող ու ջուրը խմողների, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բոլորի համար անսապասելի Կոտայք այցելելու նախորդ գիշերը մեկնում է Սյունիք:
Այս ամենը ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանն ապրիլի 20-ին ստիպված է եղել գնալ Սյունիք՝ հակառակ իր նախօրոք գծած պլանի: Սա հուշում է, որ Սյունիքի մասով մտահոգիչ զարգացումներ կարող են լինել:



