Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեդ Շայրօղլուն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին կայցելի Ադրբեջան։
Նրա խոսքով՝ Փաշինյանը Բաքվում կմասնակցի ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ ի սկզբանե Հայաստանը եւս հայտ էր ներկայացրել՝ նստաշրջանը հյուրընկալելու համար, սակայն 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության աշխատակազմը հայտարարեց, որ հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։